Սերգեյ Գորոբչենկո
Սերգեյ Գորոբչենկո | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 29, 1972 (52 տարեկան) |
Ծննդավայր | Սևերոուրալսկ |
Կրթություն | Սանկտ Պետերբուրգի պետական թատերական արվեստի ակադեմիա |
Քաղաքացիություն | Ռուսաստան և ԽՍՀՄ |
Մասնագիտություն | դերասան |
Ակտիվ շրջան | 1998-ից |
Ամուսին(ներ) | Polina Nevzorova? և Aleksandra Florinskaya-Budanova? |
Սերգեյ Բորիսովիչ Գորոբչենկո (ռուս.՝ Серге́й Бори́сович Горо́бченко, հուլիսի 29, 1972, Սևերոուրալսկ), կինոյի և թատրոնի ռուս դերասան։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սերգեյ Գորոբչենկոն ծնվել է 1972 թվականի հուլիսի 29-ին Ռուսաստանի Սվերդլովսկի մարզի Սևերոուրալսկ քաղաքում։ Հայրը՝ Բորիս Պետրովիչ Գորոբչենկոն, ութերորդ դասարանն ավարտելուց հետո ընդունվել էր ուսումնարան, դարձել վարորդ, իսկ մայրը՝ Նինա Ալեքսանդրովնա Գորոբչենկոն, եղել է ինժեներ-տնտեսագետ[1]։
Սերգեյ Գորոբչենկոն դպրոցում լավ է սովորել։ Զբաղվել է վոլեյբոլով, հաճախել երաժշտական դպրոց[2]։
1989-1991 թվականներին սովորել է Սանկտ Պետերբուրգի լեռնագործության պետական ինստիտուտում, սակայն կիսատ է թողել ուսումն ու ընդունվել Լենինգրադի Ն. Չերկասովի անվան թատրոնի, երաժշտության ու կինեմատոգրաֆիայի պետական ինստիտուտ։
Ինստիտուտն ավարտելուց հետո՝ մինչև 2000 թվականը, Սերգեյ Գորոբչենկոն եղել է Սանկտ Պետերբուրգի Ն. Ակիմովի անվան կոմեդիայի ակադեմիական թատրոնի դերասան։ 2000-2002 թվականներին որպես դերասան աշխատել է Մոսկվայի «Լենկոմ» պետական թատրոնում։
Կինոյում նկարահանվել Սերգեյ Գորոբչենկոն սկսել է 1998 թվականին։ Ճանաչման է արժանացել ռեժիսոր Պյոտր Բուսլովի «Բումեր» (2003) ֆիլմում Պետյայի դերը կատարելուց հետո։ Այդ ֆիլմում նկարահանվելու համար դերասանն ստիպված է եղել հեռանալ «Լենկոմ» թատրոնից[3]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]- Լենինգրադի Ն. Չերկասովի անվան թատրոնի, երաժշտության ու կինեմատոգրաֆիայի պետական ինստիտուտի երկրորդ կուրսում Սերգեյ Գորոբչենկոն ու նրա համակուրսեցին՝ ապագա դերասանուհի Ալեքսանդրա Ֆլորինսկայան, որդի են ունեցել, ում կոչել են Գլեբ[4]։ Ինստիտուտն ավարտելուց հետո նրանք աշխատել են նույն թատրոնում։ Բաժանվելուց հետո մնացել են ընկերներ։
- 2008 թվականին Սերգեյ Գորոբչենկոն ամուսնացել է դերասանուհի Պոլինա Ալեքսանդրովնա Նևզորովայի հետ (ծնվել է 1981 թվականի հոկտեմբերի 9-ին), ով հեռուստահաղորդավար Ալեքսանդր Նևզորովի դուստրն է[5],
- Որդիներ – Ալեքսանդր (ծնվել է 2008 թվականին[6]), Պյոտր (ծնվել է 2010 թվականին[6]), Իվան,
- Դուստրեր – Աննա (ծնվել է 2014 թվականին) և Սոֆյա (ծնվել է 2015 թվականին)։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
1998-1999 | ս | Ազգային անվտանգության գործակալ | Агент национальной безопасности | Պյոտր Եվգենևիչ Սմիրնով |
2001 | ս | Տուրեցկու քայլերգ | Марш Турецкого | Վալերի Վեդենեև |
2002 | ֆ | Կոշկակար | Башмачник | Անտոն Գորոխով |
2002 | ֆ | Ցեղատեսակ | Порода | «Սերեբրյանի» |
2002 | ֆ | Միայն մեկ անգամ... | Только раз… | Պավլիկ |
2002 | ս | Կամենսկայա։ Մաս 2 | Каменская. Часть 2 | Յուրի Օբորին |
2003 | ֆ | Բումեր | Бумер | Պետյա «Ռամա» |
2003 | ս | Մոսկվա։ Կենտրոնական շրջան | Москва. Центральный округ | Վոլոդյա Ռեպեյնիկով |
2003 | ֆ | Շերտավոր ամառ | Полосатое лето | Բեթմեն |
2003 | ս | Սվինադաշույն | Стилет | Ալեքսեյ |
2004 | ս | Տեղ արևի տակ | Место под солнцем | Պաշա Դուբրովին |
2004 | ս | Տաքսիստ կինը | Таксистка | Սևա |
2004 | ս | Մոսկվա։ Կենտրոնական շրջան-2 | Москва. Центральный округ 2 | Վոլոդյա Ռեպեյնիկով |
2004 | ֆ | Մոսկովյան տոթ | Московская жара | Օլեգ |
2004 | ս | Տաքսիստ կինը։ Նոր տսրի ըստ Գրինվիչի | Таксистка. Новый год по Гринвичу | Սևա |
2004 | ֆ | Սիրո տարիֆ | Тариф на любовь | Վլադ |
2005 | ս | Դոկտոր Ժիվագո | Доктор Живаго | Պատուլյա Անտիպով |
2005 | ս | Մոտ մարդիկ | Близкие люди | Պավել Անդրեևիչ Ստեպանով |
2005 | ս | Սիրահարված Գործակալը | Влюблённый Агент | Բոբ Ուտոչկին |
2005 | ֆ | Բումեր։ Ֆիլմ երկրորդ | Бумер. Фильм второй | Պետյա «Ռամա» |
2005 | ս | Пуля-дура | Բոբ Ուտոչկին | |
2005 | ֆ | Առաջինը Աստծուց հետո | Первый после Бога | Գալիև |
2006 | ս | Աղջիկը հյուսիսից | Девочка с севера | Եգոր Զուբկով |
2006 | ս | Կապիտանի երեխաները | Капитанские дети | Գեորգի Տուրչին |
2006 | ֆ | Վերելակ | Лифт | Գոշա |
2006 | ս | Սպաներ | Офицеры | Ալեքսանդր Գայդամակ («Շուրակեն») |
2006 | ֆ | Պարիր... | Танцуй... | Օլեգ |
2007 | ֆ | Կատակ | Шутка | Գլեբ |
2007 | ս | Սուպերմարկետ | Супермаркет | Սերգեյ Մոիսեև |
2007 | ֆ | Հանկարծ կգա հրաշագործը | Прилетит вдруг волшебник | Սերգեյ Լիսիչկին |
2007 | ս | Լենինգրադ | Ленинград | Սելիվանով |
2008 | ս | Շրջանային մասշտաբի խուզարկուներ | Сыщики районного масштаба | Նիկիտա Սավուշկին |
2008 | ֆ | Московский жиголо | Կոնստանտին Սերգեևիչ Եվստաֆև | |
2008 | ֆ | Կարմրահեր | Рыжая | Ստաս Լիսիցկի |
2008 | ֆ | Пуля-дура. Возвращение агента | Բոբ Ուտոչկին | |
2008 | ֆ | Աշնանային վալս | Осенний вальс | Մասիմ Լեոնիդովիչ Պրոտասով |
2008 | ֆ | Մեծ տարբերություն | Большая разница | Իվան (հնչյունավորել է Սերգեյ Ստրելնիկովը) |
2008 | ֆ | Աշխարհում ապրում են բարի ու լավ մարդիկ | На свете живут добрые и хорошие люди | Դմիտրի Իսաև |
2008 | ս | Цыганочка с выходом | Իվան Գոլովին | |
2008 | ֆ | Квартирантка | Օլեգ | |
2008 | ս | Կարամազով եղբայրներ | Братья Карамазовы | Դմիտրի Կարամազով |
2008 | ս | Ինը նարինջ | Девять апельсинов | Նիկիտա Սավուշկին |
2009 | ֆ | Лавэ | Տիմուր | |
2009 | ֆ | Մինեսոտա | Миннесота | Միխայիլ Բուդնիկ[7] |
2009 | ս | Սպաներ 2 | Офицеры 2 | Ալեքսանդր Գայդամակ («Շուրակեն»), հատուկջոկատային[8] |
2009 | ֆ | Վերջին վագոնը | Последний вагон | |
2009 | ֆ | Մոնրո | Монро | Սերգեյ Շմելյով |
2009 | ֆ | Рябиновый вальс | Եգոր | |
2009 | ս | Ճակատագրի նվերը | Подарок судьбы | Ալեքսանդր Պրոկոպենկո |
2010 | ֆ | Դուրս եկավ ոզնին մշուշից | Вышел ёжик из тумана | Իգոր Տյուրին (հնչյունավորել է Դենիս Բեսպալին) |
2010 | ֆ | Չափահաս աղջիկ, կամ Թեստ... | Взрослая дочь, или Тест на... | Պոսրեդնիկով |
2010 | ֆ | Հայրեր | Отцы | Օլեգ Խրոմով |
2010 | ս | Ռուսական դուբլ | Русский дубль | Վլադիմիր Սուրովցև |
2010 | ֆ | Գտիր ինձ | Найди меня | Յուրի Կուզովլյով |
2010 | ս | Մոսկվա։ Կենտրոնական շրջան-3 | Москва. Центральный округ 3 | Վլադիմիր Ռեպեյնիկով |
2011 | ֆ | Վրեժ առանց փոխանցման իրավունքի | Месть без права передачи | Մաքսիմ Կռիլով[9] |
2011 | ֆ | Հյուսիսային քամի | Ветер северный | Սերգեյ Պրոզորով |
2012 | ս | Դեսանտի եղբայրություն | Братство десанта | Օլեգ Դյոմին |
2012 | ս | Պաշտպանը | Защитница | Սերգեյ Մակարով |
2012 | ս | Արտաքին հսկողություն | Наружное наблюдение | Իգոր Լադոնին |
2012 | ֆ | Ֆրոդյա | Фродя | Պավել Պլատոնով |
2012 | ս | ППС-2 | Վալերի Իգորևիչ Իլյին | |
2013 | ս | Կրկնակի բլյուզ | Двойной блюз | Օլեգ Լևին[10] |
2013-2014 | ս | Օտար | Чужой | Միխայիլ Արիստով |
2013-2014 | ս | Դեսանտի եղբայրություն (2-րդ եթերաշրջան) | Братство десанта | Օլեգ Դյոմին |
2014 | ս | Սկլիֆոսովսկի (3-րդ եթերաշրջան) | Склифосовский | Իլյա Զեմցով |
2014 | ֆ | Շիկացած պարագիծ | Раскалённый периметр | Կոնստանտին Նիկոլսկի |
2014 | ֆ | Նախկիններ չեն լինում | Бывших не бывает | Վիկտոր Պլատոնով |
2014 | ս | Հույս | Надежда | Միխայիլ Աֆանասև |
2014 | ս | Պայթյուն անցյալից | Взрыв из прошлого | Պյոտր Շալևիչ |
2015 | ս | Իդեալական զոհ | Идеальная жертва | Յուրի |
2015 | ս | Գողացված հարսանիք | Украденная свадьба | Յարոսլավ |
2015 | ս | Նեստերովի օղակ | Петля Нестерова | Բորիս Սմոլին |
2016 | ֆ | Տեսնում եմ, գիտեմ | Вижу-знаю | |
2016 | ֆ | Дембеля | ||
2017 | ֆ | Սա եղել է ծովի ափին | Это было у моря | Անդրեյ |
2017 | ֆ | Окурок | ||
2017 | ֆ | Գարնանից կես ժամ առաջ | За полчаса до весны | Վադիմ |
2017 | ս | Торгсин | Գիրյա (Գրիշա Վլասով) | |
2017 | ֆ | Սրտային անբավարարություն | Сердечная недостаточность | Զայցև |
2017 | ֆ | Երիտասարդական-5։ «Գորշ արջեր» | Молодёжка — 5. «Бурые медведи» | Բորիս Անդրեևիչ Նիկիտին (192-րդ սերիայից) |
2018 | ֆ | Անխորտակելին | Несокрушимый | Կրոտով, ռադիստ |
2018 | ֆ | Երջանկություն կիսով չափ | Счастье наполовину | Անդրեյ Սմիռնով |
2018 | ֆ | Թիթեռ | Бабочка | Նիկոլաս |
2018 | ֆ | Երկու ափ | Два берега | Զախար Երմակով |
2018 | ֆ | Սևագիր | Черновик | Անդրեյ Վիկտորովիչ |
2018 | ֆ | Ուղեկցորդ | Проводник | Կատյայի հայրը |
2018 | ֆ | Հրաժեշտ չենք տալիս | Прощаться не будем | Գորոժով |
2018 | ֆ | Առջևում ցերեկ է | Впереди день | Կիրիլ |
2019 | ֆ | Իմամ Շամիլ։ Ախուլգոյի պաշարումը | Имам Шамиль. Осада Ахульго | Կարլ Վրանգել |
2019 | ֆ | Գնդակով դեպի Բրիտանիա | С мячом в Британию | Վլադիմիր Սավդունին (վավերագրական) |
2019 | ֆ | Ֆերարիի լեգենդները | Легенда Феррари | Կանևսկի, Էրմլերի օգնականը |
2019 | ֆ | Խավարի դուստրը | Дочь тьмы | բարին Կոնստանտին Ալեքսանդրովիչ |
2019 | ֆ | Երջանկության ետևից | За счастьем | |
2019 | ֆ | Պատիժ առանց հանցագործության | Наказание без преступления | Վիկտոր |
-2021 | ս | Բեկորներ։ Նոր սեզոն | Осколки. Новый сезон | Միխայիլ |
-2021 | ս | Контакт | Ռոդիոն Պորշնև | |
2021 | ֆ | Ես ամեն ինչ կսկսեմ նորից | Я всё начну сначала | Անդրեյ |
2021 | ֆ | որաքույր Լյուսի | Тётя Люси | Օլեգ |
2021 | ֆ | Սերաֆիմայի երջանկությունը | Счастье Серафимы | Ալեքսեյ Գովորով |
2022 | ֆ | Оковы любви | Բորիս | |
2022 | ֆ | Պարտապանը | Должник | Ալեքսեյ |
Մրցանակներ և անվանակարգեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2002 – «Բրոնզե պայտ» մրցանակ «սիրո մասին» ռուսական ֆիլմերի «Любить по-русски» II դիտում-փառատոնում – ռեժիսոր Վլադիմիր Զայկինի «Կոշկակար» (ռուս.՝ Башмачник) ֆիլմի գլխավոր դերը (Անտոն Գորոխովի) կատարելու համար[11],
- 2009 – Տղամարդու լավագույն դերակատարման համար մրցանակ կինոյի և թատրոնի «Амурская осень» VII փառատոնում (Բլագովեշչենսկ) – ռեժիսոր Անդրեյ Պրոշկինի «Մինեսոտա» լիամետրաժ խաղարկային ֆիլմում Միխայիլ Բուդնիկի դերը կատարելու համար[12],
- 2009 – ներկայացվել է «Ոսկե արծիվ» մրցանակի «Տղամարդու լավագույն դրակատարում հեռուստատեսությունում» անվանակարգում – ռեժիսոր Յուրի Մորոզի «Կարամազով եղբայրներ» ֆիլմում Դմիտրի Կարամազովի դերի համար[13],
- 2010 – «GQ» (Ռուսաստան) ամսագրի «Տարվա մարդ»մրցանակի դափնեկիր «Տարվա դերասան» անվանակարգում[14][15]։
Փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2006 թվականի հուլիսին՝ «Սպաներ» հեռուստասերիալի առաջին եթերաշրջանի պրեմիերայի օրը, Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության աշխատակիցներից Սերգեյ Գորոբչենկոյին նվիրել են ռազմական դաշույն հատուկջոկատային Ալեքսանդր Գայդամակի դերը կատարելու համար[16]։
- Ռեժիսոր Անդրեյ Պրոշկինի «Մինեսոտա» (2009) լիամետրաժ ֆիլմում հոկեյիստ Միխայիլ Բուդնիկի դերը կատարելու համար Սերգեյ Գորոբչենկոն սովորել է հոկեյ խաղալ. նրան սովորեցրել է հոկեյի հայտնի պաշտպան, օլիմպիական չենպիոն Էդուարդ Իվանովը, ում շնորհիվ դերասանն ընդամենը մեկ ամսում դարձել է ներկայանալի հոկեյիստ[17]։
- 2009 թվականի հոկտեմբերի 30-ին Սերգեյ Գորոբչենկոն բազմաթիվ վնասվածքներ է ստացել մոտոցիկլից ընկնելու հետևանքով, ինչը տեղի է ունեցել «Մոսկվա։ Կենտրոնական շրջան-3» (ռուս.՝ Москва. Центральный округ 3») հեռուստասերիալի նկարահանումների ընթացքում Մոսկվայում։ Նա տեղափոխվել է Սկլիֆոսովսկու անվան շտապ օգնության հիվանդանոց, որտեղ նրա մոտ հայտնաբերվել է ծնկային հոդի գեմարտրոզ, ձախ մեծ սրունքոսկրի կոտրվածք և ծնկային հոդի մասնակի վնասվածք[18][19]։
- 2012 թվականի հուլիսի 29-ին «Արդար Ռուսաստան» կուսակցության նախագահ Սերգեյ Միրոնովն իր պաշտոնական կայքում շնորհավորել է Սերգեյ Գորոբչենկոյին ծննդյան 40-ամյակի առթիվ[20]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Беседовала Марина Залогина. Родные берега Сергея Горобченко. «Чтобы не отстать, нужно бежать очень быстро, чтобы первым достичь цели — двигаться в два раза быстрее». Актёр Сергей Горобченко живёт по этому принципу (интервью 2008 года). «Cosmopolitan» // cosmo.ru
- ↑ Татьяна Клименко. Биография Сергея Горобченко — универсального актёра. «FB.ru» // fb.ru (21 ноября 2013 года)
- ↑ Антон Крайний. Сергей Горобченко потерпел крах в Голливуде. Звезда «Бумера» поведал журналистам о некоторых пикантных фактах своей биографии. Интернет-издание «КМ онлайн» // km.ru (24 января 2013 года)
- ↑ Почему Сергея Горобченко бросила жена? Звезда кино Сергей Горобченко женился по большой любви на однокурснице Саше Флоринской. Արխիվացված 2018-06-16 Wayback Machine Газета «Собеседник» // sobesednik.ru (16 февраля 2012 года)
- ↑ Двойная жизнь супруги Сергея Горобченко. Газета «Комсомольская правда» // kp.ru (27 ноября 2009 года)
- ↑ 6,0 6,1 У актёра Сергея Горобченко родился третий сын. Информационное агентство «Татар-информ» // tatar-inform.ru (12 августа 2010 года)
- ↑ }}Лариса Юсипова}}. Актёр Сергей Горобченко: «Играть русскую классику – это круто». На минувшем сочинском «Кинотавре» молодой актёр Сергей Горобченко стал одним из главных событий. Газета «Известия» // izvestia.ru (12 июля 2009 года)
- ↑ ВИДЕО. Программа «Доброе утро». На Первом канале премьера многосерийного художественного фильма «Офицеры». В гостях у программы исполнитель главной роли актёр Сергей Горобченко. Первый канал // 1tv.ru (16 ноября 2009 года)
- ↑ Премьера на «НТВ»: «Месть без права передачи». // 7days.ru (28 января 2011 года)
- ↑ Остросюжетная драма «Двойной блюз» (трейлер фильма, кадры из фильма, о фильме). Производство: Россия, 2013 год. Телеканал «НТВ» // ntv.ru
- ↑ Награды 2-го фестиваля-смотра российских фильмов «про любовь» «Любить по-русски».(չաշխատող հղում) Национальный кинопортал «Film.ru» // film.ru (6 апреля 2002 года)
- ↑ «Амурская осень». Фестиваль кино и театра на Амуре (г. Благовещенск). Награды 2009 года. Արխիվացված 2013-12-05 Wayback Machine // kinonaamure.ru
- ↑ Номинанты премии «Золотой орёл» за 2009 год. Արխիվացված 2014-11-09 Wayback Machine Национальная академия кинематографических искусств и наук России // kinoacademy.ru
- ↑ ФОТО. Сергей Горобченко на церемонии вручения премии «Человек года» мужского журнала «GQ» за 2010 год. Արխիվացված 2017-02-25 Wayback Machine Журнал «GQ» (Россия) // gq.ru (16 сентября 2010 года)
- ↑ Евгения Милова. «GQ» наградил по году. Прошла церемония вручения премий журнала. Газета «Коммерсантъ» // kommersant.ru (20 сентября 2010 года)
- ↑ ВИДЕО. Трейлер фильма «Офицеры». Алексей Макаров, Сергей Горобченко в фильме «Офицеры». Первый канал // 1tv.ru (26 ноября 2009 года)
- ↑ ВИДЕО. Сергей Горобченко в фильме Андрея Прошкина «Миннесота». Первый канал, программа «Закрытый показ» Александра Гордона // 1tv.ru (11 марта 2011 года)
- ↑ «Бумер» Горобченко разбился на съёмках. Интернет-издание «LifeNews» // lifenews.ru (30 октября 2009 года)
- ↑ Роман Гальченко. Сергей Горобченко: «Семья – единственное спокойное место». Журнал «Антенна-Телесемь» // telesem.ru
- ↑ Сергей Миронов поздравил с юбилеем актёра театра и кино Сергея Горобченко. Официальный сайт Сергея Миронова // mironov.ru (29 июля 2012 года)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սերգեյ Գորոբչենկո (անգլ.) Internet Movie Database կայքում
- Персоналии. Сергей Горобченко. Фильмография. Արխիվացված 2020-11-03 Wayback Machine Телеканал «Россия-1» // russia.tv
- Биография Сергея Горобченко. «Вокруг ТВ» // vokrug.tv
- Сергей Горобченко: обзор, фотографии, фильмография. «Афиша» // afisha.ru
- Горобченко Сергей Борисович. Биография. Сайт «Актёры советского и российского кино» // rusactors.ru
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սերգեյ Գորոբչենկո» հոդվածին։ |
|